Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի հին կուսակցություններն օրինաչափորեն մեռնում են, նորերը ստեղծվում

Արցախի հին կուսակցություններն օրինաչափորեն մեռնում են, նորերը ստեղծվում
06.03.2019 | 14:08

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ 1 տարի կա Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին (նույն օրն են կայանալու), կուլիսներում կրքերը եռում են։ Ղարաբաղյան մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Բակո Սահակյանը սպասվածից շուտ հրաժարական տա, և դա է շիկացնում իրավիճակը։ «Երբեք՝ թևերը կկապենք, չենք թողնի, լուրջ ճգնաժամ կառաջանա Ղարաբաղում։ Պարզապես հին կուսակցություններն օրինաչափորեն մեռնում են, նորերը ստեղծվում, դրա համար է հեռվից այդպես երևում։ Դեռ մի քանի ամիս պետք է՝ վիճակը հստակվելու համար»: Սամվել Բաբայանն ինչո՞վ է զբաղված։ «Գյուղերով շրջում է, փորձում է հասկանալ իրավիճակը, իր շանսերը»: ԼՂ իշխանություններն ո՞ւմ վրա կդնեն «ստավկան»։ «Դեռ պարզ չէ, այս պահին՝ ոչ մեկի։ Հիմնական մրցակցությունն Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի միջև է՝ չնայած Ղուլյանն էլ կա։ Բակո Սահակյանը, հավանաբար, կստանձնի արբիտրի դեր՝ չնայած ամեն ինչ կախված է իրավիճակից, սահմանին զարգացումներից։ Հնարավոր է անգամ տանդեմով հանդես գան․ մեկը՝ նախագահ, մյուսը՝ պետնախարար։ Շատ բան հասկանալի կդառնա աշնանը»:

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ